ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Վրաստանի ԱԳՆ-ն կղեկավարի Թամարա Բերուչաշվիլին

Վրաստանի ԱԳՆ-ն կղեկավարի Թամարա Բերուչաշվիլին
12.11.2014 | 16:28

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլուն որպես նախարար: Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին հրաժարական էր տվել, երբ վարչապետը հեռացրել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային։
«Ցանկանում եմ ներկայացնել Թամարա Բերուչաշվիլուն արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Տիկին Թամարան հստակ գիտի, թե ինչ պետք է անել մեր արտաքին քաղաքականության ոլորտում, գիտի, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած մեր երկիրն այսօր և ինչպես կարելի է արդյունավետ շարունակել ուղղությունը, որն իրականացնում է մեր երկիրը»,- նշել է Ղարիբաշվիլին։

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ